Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Բանակցություններում տեխնիկական խնդիրներ են

Բանակցություններում տեխնիկական խնդիրներ են
10.01.2014 | 16:18

Ժնևում հանդիպելու են ԱՄՆ-ի, Եվրամիության և Իրանի պաշտոնյաները՝ նոյեմբերին պաշտոնական Թեհրանի միջուկային ծրագրի հարցով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը քննարկելու համար։
Այդ պայմանավորվածությունների համաձայն Իրանը սահմանափակելու է իր միջուկային ծրագիրը, ինչի դիմաց չեղյալ են համարվելու Թեհրանի նկատմամբ սահմանված միջազգային որոշ պատժամիջոցներ։
Իրանական կողմից գլխավոր բանակցող Աբբաս Արաղչին հույս է հայտնել, որ այս բանակցությունների ընթացքում կհաջողվի լուծել մի շարք տեխնիկական խնդիրներ։

Դիտվել է՝ 1313

Մեկնաբանություններ