Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Գործընկերները կհամատեղեն ջանքերը Հայաստանում մանուկների առողջությունն ու սնուցունը բարելավելու նպատակով

Գործընկերները կհամատեղեն ջանքերը Հայաստանում մանուկների առողջությունն ու սնուցունը բարելավելու նպատակով
12.02.2014 | 19:06

Փետրվարի 12-ին ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալությունը (ՄԶԳ) և ՄԱԿ-ի Երեխաների հիմնադրամը ստորագրեցին երկամյա համագործակցության համաձայնագիր, որը կօգնի բարելավել Հայաստանի 0-5 տարեկան երեխաների առողջությունն ու սնուցումը: Ժողովրդագրության և առողջության հարցերի վերջին հետազոտությունը (ԺԱՀՀ) Հայաստանի երեխաների սնուցման կարգավիճակի վատթարացման միտում բացահայտեց: Համաձայն ԺԱՀՀ-ի` հինգ տարեկանից ցածր տարիքի երեխաների 19%-ը «թերաճ» է՝ մայրերի կողմից սխալ կերակրման սովորույթների պատճառով: Նորածինների և փոքր երեխաների առողջությունը կախված է լավ սնուցումից: Թերսնուցումը ավելացնում է ինֆեկցիոն հիվանդույթուններից մահացության վտանգը, ինչպես նաև խաթարում է ֆիզիկական և մտավոր զարգացումը: Հանրային առողջության այս խնդիրը կարևորելով՝ ՄԱԿ-ի Երեխաների հիմնադրամը կաշխատի ՀՀ առողջապահության նախարարության և «Ուորլդ Վիժն» կազմակերպության հետ: Հատկապես կարևորվելու են նորածինների և փոքր երեխաների սնուցումը, ինչպես նաև վիտամինների և հանքային նյութերի անբավարարության կանխարգելումը երեխաների սննդակարգում: Ծրագիրը կերակրման ճիշտ գործելակերպի վերաբերյալ կրթություն կապահովի և տեղական բուժհաստատություններին կաջակցի ամբողջ երկրում, ներառյալ գյուղական բնակավայրերում, երեխաների առողջության և սնուցման հետ կապված որակյալ ծառայություններ տրամադրելու հարցում: Գործընկերները կանդրադառնան նաև համայնքային, մարզային և ազգային մակարդակով սնուցման մոնիտորինգի և գնահատման համակարգին, ինչպես նաև կաշխատեն բարելավել ընտանիքի և համայնքի իրազեկությունը երեխաների խնամքի, սնուցման գործելակերպի, երեխաների աճի և զարգացման վերաբերյալ` սնուցմանն առնչվող խնդիրների վաղ բացահայտումը դյուրին դարձնելու համար: Այս նախաձեռնությունը սուր թերսնուցման կանխարգելմանն ու բուժմանն ուղղված համապարփակ ծրագրի մաս է հանդիսանում: Ծրագրի նպատակն է նվազեցնել կանանց և երեխաների թերսնուցումը երեխայի առաջին 1000 օրերի ընթացքում, որը ներառում է հղիությունն ու կյանքի առաջին երկու տարիները: Առաջին 1000 օրվա ընթացքում պատշաճ սնուցումը հսկայական ազդեցություն կարող է ունենալ երեխայի աճի և մտավոր կարողությունների վրա: Այն նաև կարող է խորը ազդեցություն թողնել համայնքների և երկրների երկարաժամկետ առողջության, կայունության և զարգացման վրա:

Դիտվել է՝ 1043

Մեկնաբանություններ