ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Ամուսնանա՞լ, թե՞ ոչ

Ամուսնանա՞լ, թե՞ ոչ
18.02.2014 | 16:42

New York Post-ը նորից անդրադարձել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու գիմնաստիկայի օլիմպիական չեմպիոնուհի Ալինա Կաբաևայի ենթադրյալ սիրային կապին։ Ջո Տակոպինոն, հիմնվելով այն լուսանկարների վրա, որոնցում Կաբաևան Սոչիի օլիմպիական խաղերի ժամանակ կրում է հաստ ամուսնական մատանի, եզրակացնում է, որ նա, այնուամենայնիվ, գաղտնի ամուսնացել է Պուտինի հետ։
Պուտինի մատին ևս ամուսնական մատանի է եղել, երբ նա Կրեմլում հանդիպել է Եգիպտոսի պաշտպանության նախարարի հետ։ New York Post-ը հիշեցնում է, որ Պուտինի ու Կաբաևայի ամուսնության տեղեկությունները նոր թափ են առել, երբ Ալեքսեյ Նավալնին Twitter-ի իր էջում գրել է, որ նախագահն ու մարզուհին ամուսնացել են Իվերսկի եկեղեցում։ Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է տեղեկությունը՝ ընդգծելով, որ նախագահը որևէ մեկի հետ ամուսնական կապի մեջ չէ։

Դիտվել է՝ 2538

Մեկնաբանություններ