ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ԱՄՆ ՄԶԳ առաքելությունը Հայաստանում

ԱՄՆ ՄԶԳ առաքելությունը Հայաստանում
20.02.2014 | 16:55

1992 թվականից ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ) Հայաստանում հանդիսանում է առաջատար դոնոր կազմակերպություն` կառավարելով ԱՄՆ օժանդակության ծրագրի մոտ երկու երրորդը: ԱՄՆ ՄԶԳ առաքելությունը Հայաստանում աշխատում է ՀՀ հանրության, կառավարության, հասարակական կազմակերպությունների ու բիզնեսների, ինչպես նաև այլ դոնորների հետ` Հայաստանի տնտեսական մրցունակությունը բարելավելու, քաղաքացիական մասնակցությունը և բազմատեսակ ԶԼՄ-ների հասանելիությունը խթանելու, առողջապահական և սոցիալական ծառայությունների մատչելիությունը ավելացնելու և անապահով քաղաքացիներին աղքատությունից պաշտպանելու նպատակով: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.usaid.gov/armenia:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը անկախ կառույց է, որը հիմնվել է 2008 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության և հայազգի առաջատար գործարարների համագործակցության սկզբունքով: Հիմնադրամի առաքելությունն է` բարձրացնել Հայաստանի ազգային մրցունակությունը տնտեսության առանցքային ոլորտների բեկումնային զարգացման միջոցով, ներառյալ առողջապահությունը, զբոսաշրջությունը և կրթությունը: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Լրացուցիչ տեղեկությունների համար այցելեք www.cf.am:

Դիտվել է՝ 991

Մեկնաբանություններ