ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

ՄԱԿ-ը միջազգային հանրությանը կոչ է արել դռները բացել 100 000 սիրիացի փախստականների առջև

ՄԱԿ-ը միջազգային հանրությանը կոչ է արել դռները բացել 100 000 սիրիացի փախստականների առջև
23.02.2014 | 14:25

ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը (UNHCR) կոչ է արել Մերձավոր Արևելքի տարածաշրջանից դուրս գտնվող երկրներին իրենց դռները բացել 100 հազար սիրիացի փախստականների առջև: ՄԱԿ-ի գրասենյակի մամուլի խոսնակ Դան Մաք Նորթոնը կանխատեսել է, որ գալիք տարում աճելու է սիրիացի փախստականների թիվը (մինչև տարեվերջ այդ թիվը կարող է հասնել 4 միլիոնի): Նորթոնը նշել է, որ այս պահին հումանիտսր օգնության կարիք ունեցող 30 հազար սիրիացիների հարկ է ապահովել մշտական կացարանով: «Մենք միջազգային հանրությանը կոչ ենք անում շարունակել երկարաժամկետ ծրագիր մշակել սիրիացի փախստականների համար, ովքեր հրատապ օգնության կարիք ունեն»,-ասել է նա: Նշենք, որ 12 երկիր 18 հազար սիրիացի փախստականներին ընդունելու պատրաստակամություն է հայտնել և երկարաժամկետ կեցության իրավունք առաջարկել: Սիրիացի փախստականներին ապաստան են տվել հարևան երկրները` Լիբանանը, Հորդանանը, Թուրքիան, Իրաքը: Այդ երկրներում ապաստանած սիրիացիների թիվը հասնում է շուրջ 2,4 մլն-ի: Ըստ UNHCR-ի տվյալների, Լիբանանում ապաստան է գտել 932 հազար, Թուրքիայում՝ 613 հազար, Հորդանանում՝ 574 հազար, Իրաքում՝ 223 հազար փասխտական :

Դիտվել է՝ 950

Մեկնաբանություններ