Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Տիմոշենկոն կոչ է անում ցուցարարներին շարունակել պայքարը

Տիմոշենկոն կոչ է անում ցուցարարներին շարունակել պայքարը
24.02.2014 | 14:08

ՈՒկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն կոչ է Մայդանում հավաքված ցուցարարներին շարունակել պայքարը, չնայած երկրի նախագահը լքել է Կիևը և խորհրդարանը քվեարկել է նրան պաշտոնանկելու և մայիսին արտակարգ նախագահական ընտրություններ անցկացնելու օգտին:
Տիմոշենկոն ընդգծել է, որ Յանուկովիչը և նրա մերձավորները պետք է պատասխանատվության կանչվեն վերջին օրերի արյունալի բախումների համար, որոնց արդյունքում տասնյակ ցուցարարներ և ոստիկաններ են զոհվել:

Դիտվել է՝ 1133

Մեկնաբանություններ