Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Ուկրաինայում զորահավաք է

Ուկրաինայում զորահավաք է
02.03.2014 | 12:12

Ուկրաինայում երեկ երեկոյան սկսվել է զինված ուժերը շտապ կարգով լիովին ռազմական պատրաստվածության բերելու գործընթացը: Երկրի արտգործնախարարությունը դիմել է ՆԱՏՕ-ին, ԱՄՆ-ին և ԵՄ-ին ` կոչ անելով պաշտպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը: Նշենք, որ ավելի վաղ ՌԴ Դաշնային խորհուրդը միաձայն կողմ էր քվեարկել Վլադիմիր Պուտինի` Ուկրաինա զորք մտցնելու առաջարկին:

Դիտվել է՝ 1201

Մեկնաբանություններ