Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Պուտինը ևս արագացնում է

Պուտինը ևս արագացնում է
06.03.2014 | 13:33

Ռուսաստանը, Բելառուսը և Ղազախստանը պատրաստ են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու պայմանագրի նախապատրաստական աշխատանքները սկսելուն՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի բացման ժամանակ: «Հայկական կողմից ընդունվել և հաջողությամբ իրականացվում է Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածքի նորմերի ադապտացիային ուղղված միջոցառումների ծրագիրը, այդ պատճառով հնարավոր ենք համարում անցնել ապագա Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու պայմանագրի նախագծի նախապատրաստությանը»,- ասել է Պուտինը:

Դիտվել է՝ 1155

Մեկնաբանություններ