Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Սերժ Սարգսյանը ՈՒկրաինայի մասին

Սերժ Սարգսյանը ՈՒկրաինայի մասին
08.03.2014 | 10:57

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Դուբլինում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության լիագումար նստաշրջանին:

«Եվրոպական միությունը և Արևելյան գործընկերությունը կանգնած են մարտահրավերների առջև», - ասել է Սերժ Սարգսյանը՝ Ուկրաինայի իրադարձությունները համարելով լուրջ մտահոգության առարկա:
«Հարաբերությունների ընդլայնումն ու խորացումը մի գործընկերոջ հետ չպետք է հանգեցնի նոր բաժանարար գծերի ձևավորմանը: Հայաստանը շարունակելու է շահերի համադրությանն ու ներդաշնակեցմանն ուղղված իր քաղաքականությունը»,- ասել է Հայաստանի նախագահը:

Դիտվել է՝ 1135

Մեկնաբանություններ