Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Նախագահը Դուբլինում հանդիպումներ է ունեցել

Նախագահը Դուբլինում հանդիպումներ է ունեցել
08.03.2014 | 11:03

Իռլանդիա աշխատանքային այցի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանը Դուբլինում հանդիպումներ է ունեցել Եվրոպական խորհրդարանի «Եվրամիություն-Հայաստան» բարեկամության խմբի ղեկավար Էլենի Թեոխարուսի և Կիպրոսի առաջատար քաղաքական ուժերից մեկի՝ «Կիպրոսի ժողովրդավարական միավորում» կուսակցության նախագահ Ավերով Նեոֆիտուի հետ:

Զրուցակիցները քննարկել են Եվրոպական խորհրդարանի շրջանակներում փոխշահավետ համագործակցություն զարգացնելու հնարավորությունները, անդրադարձել նաև հայ - կիպրական երկկողմ հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակի:

Դիտվել է՝ 1007

Մեկնաբանություններ