ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Նոր ֆիլմաշար

Նոր ֆիլմաշար
10.03.2014 | 17:49

Առաջին ալիքը ներկայանում է տեղական արտադրության կարճ ֆիլմաշարերով: «Հատուկ բաժին», «Մեր գյուղը», «Շտապօգնություն 3D» հեռուստաֆիլմաշարերի շարքը համալրելու է եկել «ԱԻՆ-911»-ը: Այս մասին տեղեկացնում են Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժնից, նշում, որ նոր ֆիլմաշարը ներկայացնելու է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատանքի բարդ ու ծանր բնույթը: Սցենարն իրական դեպքերի հիման վրա է գրված: Բոլոր կերպարները մարմնավորել են դերասանները, բայց նրանց կողքին իսկական փրկարարներ են եղել, ովքեր ապահովել են թե դերասանների, և թե նկարահանող խմբի անվտանգությունը:

Ֆիլմաշարն Առաջին ալիքի եթերում կլինի մարտի 10-ից՝ երկուշաբթիից հինգշաբթի. ժամը` 22:00-ին:

Դիտվել է՝ 1037

Մեկնաբանություններ