Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Գագիկ Ծառուկյանի խնամու շնորհիվ ընդդիմության «տակտիկան» տապալվեց

Գագիկ Ծառուկյանի խնամու շնորհիվ ընդդիմության «տակտիկան» տապալվեց
12.03.2014 | 15:11

Այսօր ԱԺ-ն քվեարկությունները սկսեց 20 րոպե ընդմիջումով: ՀՅԴ-ն ժամանակ վերցրեց, որ ՀՀԿ-ն «լավ» մտածի մինչ հեռուստաեթերով ալկոհոլային խմիչքների գովազդը թույլ տալու մասին օրենքը վավերացնելը: Սակայն ՀՀԿ-ն աներեր էր. ձայների 66 կողմ, 1 դեմ, 2 ձեռնպահ հարաբերակցությամբ օրենքն ընդունվեց: Մինչ այդ դաշնակցական Արծվիկ Մինասյանը բացատրեց, թե ինչու են ընդմիջում վերցրել: «Սա տակտիկական քայլ է, որ մեծամասնության պատգամավորները գործ ունենալու կամ այլ պատճառաբանությամբ հեռանան, մենք հնարավորություն ունենանք չանցկացնելու օրենքը, որպեսզի անհրաժեշտ թվով` 66 պատգամավորի քվեարկություն չապահովվի: Տեսնենք՝ դա կաշխատի՞, թե՞ չէ, որովհետև հաճախ է ստացվում, երբ 20 րոպեի ընթացքում շատ պատգամավորներ տարբեր պատճառներով հեռանում են», -բացատրեց դաշնակցականը:

Քվեարկությունից հետո ՀՅԴ-ն նաև պահանջեց քվեարկության պատկերը վերստին ցուցադրել: Պարզվեց, որ ՀՀԿ-ից միակ դեմը Արա Բաբլոյանն էր: Ձեռնպահներից մեկն էլ Դավիթ Հարությունյանն էր:
Սակայն սա չէր ուշագրավը: Ընդդիմությունը և այլընտրանքը չմասնակցեցին քվեարկությանը: Սակայն Գագիկ Ծառուկյանի խնամու` Մուրադ Գուլոյանի «կողմ» քվեարկությամբ օրենքն անցավ: Հավելենք, որ այսօր նիստին ներկա չէր ԲՀԿ քարտուղար Նաիրա Զոհրաբյանը և մինչ քվեարկությունը Զոհրաբյանի «առաքելությունն» իրականացնում էր Լևոն Զուրաբյանը` ԲՀԿ-ականներին մեկիկ-մեկիկ ապսպրելով, որ չմասնակցեն քվեարկությանը: Բայց միակ «ըմբոստը» Գագիկ Ծառուկյանի խնամին էր, ում շնորհիվ ընդդիմության «տակտիկան» տապալվեց:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2745

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ