ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Արտեկը»` կռվախնձո՞ր

«Արտեկը»` կռվախնձո՞ր
13.03.2014 | 17:08

Ղրիմի իշխանությունները հայտարարել են ՈՒկրաինայի ենթակայությունից «Արտեկ» մանկական միջազգային ճամբարը դուրս բերելու մտադրության մասին: Այս հայտարարությամբ հանդես է եկել ինքնավար հանրապետության խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը РИА НОВОСТИ-ին տված հարցազրույցում:

«Արտեկը մենք չենք հանձնի նրանց: Դա մեր խորհրդանիշն է, մենք մտածում ենք, թե ում ենթակայության ներքո պետք է լինի այն: Իհարկե, «Արտեկը» մնում է որպես միջազգային մանկական առողջարանային ճամբար»,-նշել է նա: Կոնստանտինովն ընդգծել է, որ «Արտեկը» ԽՍՀՄ-ի, ԽՍՀՄ-ում ապրող մեծաքանակ մարդկանց բրենդն էր:
«Արտեկը» գտնվում է Ղրիմի հարավային ափին, հիմնադրվել է քսաներորդ դարի առաջին կեսին: Նա դարձել էր ԽՍՀՄ-ի ամենահայտնի մանկական ճամբարը, որտեղ հանգստանում էին երեխաները, այդ թվում նաև` արտերկրից: Այժմ «Արտեկը» դարձել է ՈՒկրաինայի համար խոչընդոտ, քանի որ գտնվում է ՈՒկրաինայի նախագահի գործերի կառավարման պետական վարչության ենթակայության ներքո:

Դիտվել է՝ 1144

Մեկնաբանություններ