ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Բանկերը նախկինի պես աշխատում են, սակայն ոչինչ չեն անում

Բանկերը նախկինի պես աշխատում են, սակայն ոչինչ չեն անում
16.03.2014 | 12:58

Ռուսաստանի ընկերությունների համար վարկերի շուկան սառել է, իսկ միլիարդավոր դոլարների վարկային գիծը, որոնք գտնվել են ձևավորման գործընթացում, սառեցվել են Ղրիմի կարգավիճակի հարցով հանրաքվեի նախօրեին` հաղորդել է Reuters գործակալությունը: Հետևանքը՝ ռուսական ընկերությունները կբախվեն փոխառության հավանական աճի, երբ վերականգնվի վարկավորումը: Փոխառությունների թանկացումը ևս մեկ վտանգ կլինի Ռուսաստանի էկոնոմիկայի համար, որի վրա կախվել են ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցները՝ Ղրիմի պատճառով:

«Բանկերն ասում են, որ նախկինի պես աշխատում են, սակայն ոչինչ չեն անում: Ռուսական գործարքները սառեցվել են»,- ասել է բարձրաստիճան բանկիրը:
Ավելի քան 1 միլիարդ դոլարի վարկ ձևակերպելու փուլում գտնվող ընկերությունների թվում են նավթաքիմիական «Սիբուր»-ը, Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատը և «Մետալոինվեստ»-ը:

Դիտվել է՝ 1463

Մեկնաբանություններ