ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Իրանը փորձում է բացել Ադրբեջան-Հայաստան երկաթգիծը

Իրանը փորձում է բացել Ադրբեջան-Հայաստան երկաթգիծը
25.03.2014 | 16:02

Իրանը շարունակում է ջանքեր գործադրել Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանզիտային երկաթգիծը բացելու ուղղությամբ` գրել է ադրբեջանական haqqin.az կայքը՝ իրանական լրատվամիջոցներին հղումով:

Իրանի ազատ գոտիների և տնտեսական հատուկ շրջանների համակարգող խորհրդի քարտուղար Աքբեր Թյուրքանի խոսքով՝ այդ գործունեության նպատակը տարածաշրջանային տրանզիտային հնարավորությունների օգտագործումն է: «Եթե այդ երկաթուղային ճանապարհը բացվի, երեք երկրների սահմանամերձ շրջաններում և ողջ տարածաշրջանում էապես կարագանա զարգացումը: Հայաստանի և Ադրբեջանի պատերազմն ազդել է Ջուղայի շրջանի տնտեսական զարգացման վրա: Ադրբեջանի և Հայաստանի միջև երկաթուղային ճանապարհը լուրջ հնարավորություններ ունի, հնարավոր է դուրս գալ Սև ծով, Ռուսաստան և Եվրոպա»,- ասել է նա: Թյուրքանը հավելել է, որ Իրանը հավատում է տարածաշրջանային հակամարտությունների քաղաքական լուծմանը: «Երկրների տարաձայնությունների հաղթահարումը կնպաստի ողջ տարածաշրջանի զարգացմանը»,-ասել է իրանցի պաշտոնյան:

Դիտվել է՝ 1491

Մեկնաբանություններ