Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ս. Մանուկյան. «Ցեղասպանության օրերին գրեթե բոլոր հայկական գյուղերում ինքնապաշտպանություն է եղել»

Ս. Մանուկյան. «Ցեղասպանության օրերին գրեթե բոլոր հայկական գյուղերում ինքնապաշտպանություն է եղել»
04.04.2014 | 21:45

Ապրիլի 4-ին Ծաղկաձորում մեկնարկել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախաձեռնած «Երիտասարդական քաղաքականություն. հիմնախնդիրներից մինչև լուսաբանում» խորագրով եռօրյա համաժողովը:

Համաժողովի առաջին բանախոսը՝ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, լրագրողներին ներկայացրեց ցեղասպանության լուսաբանման առանձնահատկությունները։
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրենը կարևորեց, որպեսզի Հայոց ցեղասպանության խնդրի մասին չխոսվի միայի ապրիլի 24-ին։ Նա նշեց, որ մենք՝ հայերս, խնդիր ունենք համաշխարհային մեդիա դաշտում ապահովելու այս թեմայի մշտական և ծանրակշիռ տեղը։ Ըստ պարոն Մանուկյանի՝ Հայոց ցեղասպանության մասին խոսել-քննարկելը նվազեցնում է այդ ողբերգության կրկնվելու հնարավորությունը։ Բանախոսն այս թեմային անդրադարձը դիտարկեց իրազեկման և ճշմարտության վերականգնման համար պայքարի տեսանկյունից։ Բացի այդ, անընդհատ գրելով ու բարձրացնելով Ցեղասպանության թեման՝ մենք պայքարում ենք ժխտողականության դեմ։
«Հայոց ցեղասպանության թեման իր մեջ նաև մեծ դաստիարակչական լիցք է պարունակում, և այդ առումով շեշտադրումների փոփոխություն պետք է տեղի ունենա։ Շատ կարևոր է, որպեսզի ողբերգական դեպքերի կողքին տեղ գտնեն հերոսական էջերը։ Առավել ևս այս առումով հայ ժողովուրդը հիշելու շատ բան ունի։ Շատ քիչ ժողովուրդներ կկարողանային վերապրել, պայքարել ու պետականություն ստեղծել այդ սարսափելի ողբերգությունից հետո։ Ցեղասպանության օրերին գրեթե բոլոր հայկական գյուղերում ինքնապաշտպանություն է եղել։ Այս մասին մենք պետք է բարձրաձայնենք»,- նշեց Սուրեն Մանուկյանը։
Նան ընդգծեց, որ թեման շատ զգայական է, սակայն սա նաև այն թեման է, որ պետք է գիտակցական դաշտ տեղափոխվի։
Նա լրագրողներին խորհուրդ տվեց թվական տվյալներին զուգահեռ ներկայացնել ճակատագրերի պատմություններ և Ցեղասպանության թեման միշտ դիտարկել համաշխարհային համատեքստում. օտար լսարանին առավել ուշագրավ դարձնելու համար այս ողբերգությունը ներկայացնել տվյալ ազգի պատմության միջոցով։ Բանախոսը կոչ արեց զուսպ լինել ցեղասպանություն բառի անհարկի շահարկումից:
Հանդիպման վերջում Սուրեն Մանուկյանը պատասխանեց լրագրողների հարցերին։

Դիտվել է՝ 2607

Մեկնաբանություններ