ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Առաջատարն անփոփոխ է

Առաջատարն անփոփոխ է
08.04.2014 | 12:07

Ֆուտբոլի Հայաստանի առաջնության քսաներորդ տուրը նույնպես հաղթական եղավ «Բանանցի» համար: Թեև «Գանձասարի» հետ հանդիպումում արձանագրվեց նվազագույն հաշվով առավելություն՝ 1:0, այդուհանդերձ այն վերջին վեց խաղում «Բանանցի» վեցերորդ անընդմեջ հաղթանակն էր, ինչն էլ թիմին հնարավորություն տվեց ընդհուպ մոտենալու առաջատար «Արարատին»: «ՈՒլիս»-«Միկա» հանդիպումում ավելի հաջողակ եղան հյուրերը: Հաղթական է ավարտել «Ալաշկերտի» հետ հանդիպումն «Արարատը»: Այստեղ էլ հաղթանակի համար բավարար է եղել մեկ գոլը: Սուր մրցակցություն է ծավալվել Գյումրիում, որտեղ տեղի «Շիրակը» հյուրընկալել էր «Փյունիկին»: Բաց թողած գոլը չի ընկճել գյումրեցիներին: Նրանք կամային հաղթանակ են տարել 3:1 հաշվով և եզրափակում են առաջատար եռյակը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 931

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ