ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Սերժ Սարգսյանը պետք է բանակցի ոչիշխանականների հետ

Սերժ Սարգսյանը պետք է բանակցի ոչիշխանականների հետ
08.04.2014 | 13:51

ՀՀ ապագա վարչապետի թափուր պաշտոնի համար շրջանառվող անուններից ոչ մեկը ինքնուրույն չէ, որպեսզի անկախ գործունեություն վարի: Այս մասին այսօր ասուլիսում հայտարարել է «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը: Վերջինս նշել է, որ կառավարության աշխատաոճի փոփոխության դեպքում միայն կարելի է խոսել երկրում հնարավոր փոփոխությունների մասին: Իսագուլյանը նկատել է, թե ՀՀ նախագահը պետք է բանակցությունների նստի ոչիշխանականների քառյակի հետ և «խոստանա, որ պատրաստ է վարչապետի պաշտոնում նշանակել այդ ուժերի միասնական թեկնածուին»: Իսագուլյանի խոսքով` այդպիսով Սերժ Սարգսյանը կնպաստի երկրում լարվածության թուլացմանը: «Երկրում առկա լարվածությունը կթուլանա, ինքն էլ իր իմիջը պահելու հնարավորություն կստանա»,-ասել է Իսագուլյանը:

Դիտվել է՝ 1252

Մեկնաբանություններ