ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Վարչապետի հարց չի՞ քննարկվի այս հինգշաբթի

Վարչապետի հարց չի՞ քննարկվի այս հինգշաբթի
09.04.2014 | 14:34

ՀՀ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստ է հրավիրել հինգշաբթի՝ ապրիլի 10-ին: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրել է ՀՀԿ կազմակերպչական գծով հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը՝ նշելով, որ խորհրդի նիստ նշանակված չէ:

Դիտարկմանը՝ եթե խորհրդի նիստ հրավիրված չէ, նշանակու՞մ է, որ վարչապետի թեկնածություն չի քննարկվելու, Թադեւոսյանը պատասխանել է. «Կուսակցության կանոնադրությամբ քաղաքական պաշտոններում հանրապետականները նշանակվում են խորհրդի հավանությանը արժանանալուց հետո»: ՀՀԿ խորհրդի և գործադիր մարմնի նիստերը հրավիրում և վարում է կուսակցության ղեկավարը:
«Հնարավոր է, որ մինչև հինգշաբթի նաեւ խորհրդի նիստ հրավիրվի: Կուսակցության առաջնորդը հանրապետությունում չէ, կգա ու նորության դեպքում բոլորին տեղյակ կպահվի»,- ասել է Ռուբեն Թադևոսյանը:

Դիտվել է՝ 1723

Մեկնաբանություններ