Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Մի Գալուստի կարիք էլ կա

Մի Գալուստի կարիք էլ կա
29.04.2014 | 00:42

ՀՀԿ-ում առանձին պայքար է ընթանում, թե ով է դառնալու ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար, եթե Գալուստ Սահակյանն ընտրվի ԱԺ նախագահ: Բանն այն է, որ Կորյուն Նահապետյանը ներկայանում է հայտնի ՀՀԿ-ականներին, այդ թվում և՝ Տարոն Մարգարյանին, ու «հորս արև» երդվում, որ չէր ուզում «դառնալ արդարադատության նախարար, մամուլն էր գրում, просто» ինքն իրեն տեսնում է ԱԺ-ում: Բանն այն է, որ Կորյունի դեպքում Սամվել Ալեքսանյանը ոչ միայն կառավարությունում կունենար իր «անձնական» նախարարը, այլև Կորյունի մեծամասնական ընտրատարածքում կընտրվեր լիմինդրովիչյան քրոջ որդին, որը Երևանի ավագանու անդամ է: Եթե ոչ, «ընտանիքը» ցանկանում է Կորյուն Նահապետյանին տեսնել ՀՀԿ խմբակցության ղեկավար պաշտոնում, որը հետագայում կարող է դուռ բացել վերջինիս` ԱԺ նախագահի պաշտոնին հավակնելու համար: ՀՀԿ խմբակցության ղեկավարի հաջորդ թեկնածուն խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանն էր, բայց ասում են` չէ, նրա քուղերն էլ չեն կապվելու։ Չնայած շատերը չեն բացառում, որ Գալուստ Սահակյանը, ԱԺ նախագահ ընտրվելու դեպքում, մնա նաև ֆրակցիայի նախագահ: Իսկ երեկ արդեն խոսվում էր Էդուարդ Շարմազանովի մասին:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2509

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ