ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Սնոուդենը ցանկանում է երկարացնել ապաստանի ժամկետը

Սնոուդենը ցանկանում է երկարացնել ապաստանի ժամկետը
01.05.2014 | 14:09

ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը հույս ունի, որ ժամանակավոր քաղաքական ապաստանի ժամկետը կերկարաձգվի ևս մեկ տարով: Այս մասին հայտարարել է նրա փաստաբան Ջեսելին Ռեդեքը: Վերջինս նշել է, որ տրված թույլտվության համաձայն Սնոուդենը կարող է գտնվել Ռուսաստանում մինչև հունիսի վերջը, սակայն հույս կա, որ ռուսական իշխանություններն այն կերկարաձգեն: «Իհարկե, նա կարոտում է Ամերիկան և ուրախ կլիներ տուն վերադառնալ, սակայն մենք դեռևս դրա համար պարզապես հնարավորություն չենք տեսնում»,- ասել Ռեդեքը: Վերջինս նշել է, որ այսօրվա դրությամբ ԱՄՆ արդարադատության նախարարությունը Սնոուդենի վրայից չի հանել պետական գաղտնիքի հրապարակման մեղադրանքը: Ռեդեքն ասել է, թե իր պաշտպանյալը չի պատրաստվում հայրենիք վերադառնալ, որպեսզի իրեն այնտեղ դատեն լրտեսության մեղադրանքով:

Դիտվել է՝ 756

Մեկնաբանություններ