Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Սիրիայի նախագահական ընտրություններին կմասնակցի 24 թեկնածու

Սիրիայի նախագահական ընտրություններին կմասնակցի 24 թեկնածու
02.05.2014 | 19:47

Սիրիայում ավարտել են նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը: RBC.ru-ի փոխանցմամբ, Գերագույն դատարանի տեղեկություններով, գրանցվել է 24 թեկնածու: 2014թ.-ի հունիսի 3-ին կայանալիք ընտրություններին մասնակցելու է նախագահ Բաշար Ասադը, առաջադրվել են նաև Սիրիայի խորհրդարանի պատգամավոր Մահեր Աբդուլ Հաֆիզ Հաջարը, կառավարության նախկին անդամ Ասադ Հասան Աբդալլա Նուրին:

Դիտվել է՝ 906

Մեկնաբանություններ