Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Թուրքիայի ածխահանքում փրկարարական աշխատանքներն ավարտվել են

Թուրքիայի ածխահանքում փրկարարական աշխատանքներն ավարտվել են
18.05.2014 | 15:34

Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, որ Սոմա քաղաքում ածխահանքի պայթյունի հետևանքով սկսված փրկարարական աշխատանքներն ավարտվել են: «Փրկարարական աշխատանքներն իրականացվել են մինչև վերջ: Փլվածքների տակ այլևս հանքափորներ չկան»,- ասել է նախարարը:
Հիշեցնենք, որ մայիսի 13-ին Թուրքիայի Սոմա քաղաքում գտնվող ածխահանքում տեղի է ունեցել պայթյուն, որի ժամանակ 780 աշխատակից հանքափորում է եղել: Զոհվել է 301 մարդ: Նրանց մեծ մասը մահացել է շմոլ գազի թունավորումից: Թուրքիայում եռօրյա սուգ էր հայտարարվել:

Դիտվել է՝ 868

Մեկնաբանություններ