Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Եվրոպա մուտք գործելը կհեշտանա, ապաստան ստանալը կդժվարանա

Եվրոպա մուտք գործելը կհեշտանա, ապաստան ստանալը կդժվարանա
25.05.2014 | 18:47

Ծաղկաձորում «Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» կազմակերպած «Մուտքի արտոնագրի դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրի վերաբերյալ» սեմինարի ժամանակ անդրադարձ եղավ ռեադմիսիայի համաձայնագրերի քաղաքականությանը:

Հայտնի է, որ «ՀՀ-ի և ԵՄ-ի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2013թ. ապրիլի 19-ին, ուժի մեջ է մտել այս տարվա հունվարին: 11 համաձայնագիր է կնքվել 13 երկրների հետ. այդ երկրները, բացի ՌԴ-ից, եվրոպական երկրներ են: 2003թ. Հայաստանը ներգրավված է եղել տարբեր գործընթացներում, որպեսզի ռեադմիսիայի համաձայնագրեր կնքի տարբեր երկրների հետ, իսկ 2003 թվականից սկսվել են բանակցությունները:
Պաշտոնական վիճակագրությամբ՝ Հայաստանից տարեկան մոտ վեց հազար հայց է ներկայացվում եվրոպական երկրներ մուտք գործելու և ապաստան ստանալու համար:
«Ռեադմիսիայի մասին» համաձայնագիրը նպատակ ունի կանոնակարգելու անօրինական միգրացիան: Եթե քաղաքացիներն ունեն անօրինական կարգավիճակ, ապա նրանց վերադարձնում են իրենց երկիր՝ անկախ այն հանգամանքից, թե որքան ժամանակ են նրանք գտնվում արտերկրում:

Դիտվել է՝ 1022

Մեկնաբանություններ