Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Վիտալի Կլիչկոն՝ Կիևի քաղաքապետ

Վիտալի Կլիչկոն՝ Կիևի քաղաքապետ
26.05.2014 | 11:36

ՈՒկրաինայի նախագահական ընտրություններում ըստ exit-poll-ի հաղթած Պյոտր Պորոշենկոն, հղում կատարելով «ներքին տվյալներին» հայտնել է, որ Կիևի քաղաքապետի ընտրություններում հաղթել է «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն: «Մեր ներքին տվյալները ցույց են տալիս, որ Կիևի նոր քաղաքապետ է դառնում Վիտալի Կլիչկոն»,- նախագահի թեկնածուի խոսքը, ում օգտին Կլիչկոն հրաժարվել է նախագահական պայքարից, մեջբերում է Interfax-Ukraine գործակալությունը: Պյոտր Պորոշենկոն շնորհավորել է կիևցիներին նոր քաղաքագլխի ընտրությամբ: Կլիչկոն արդեն երկու անգամ մասնակցել է Կիևի քաղաքապետի ընտրություններին, սակայն 2006-ին երկրորդ տեղն է զբաղեցրել` 23,7 տոկոս արդյունքով, իսկ 2008-ին` երրորդ տեղը` 17,97 տոկոսով:
Կիևի քաղաքապետի ընտրության պաշտոնական տվյալներ դեռևս չեն ստացվել:

Դիտվել է՝ 970

Մեկնաբանություններ