Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Ռուսական զենքը դոլա՞ր է կրակում

Ռուսական զենքը դոլա՞ր է կրակում
29.05.2014 | 11:17

Սարդարապատի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը հայտարարել է, որ Ադրբեջանին ՌԴ կողմից զենք վաճառելը զուտ կոմերցիոն գործարք է. «Դա կոմերցիոն հարց է, այստեղ քաղաքականություն չկա, և պետք չէ այս հարցերի վրա կանգ առնել, ես այստեղ որևէ կրիմինալ չեմ տեսնում, սարսափելի ոչինչ չկա»,-ասել է Վոլինկինը:

Դիտվել է՝ 847

Մեկնաբանություններ