Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

ՈՒկրաինայի նախագահի երդմնակալությունը՝ հունիսի 7-ին

ՈՒկրաինայի նախագահի երդմնակալությունը՝ հունիսի 7-ին
30.05.2014 | 20:23

ՈՒկրաինայի նախագահի պաշտոնակատար, Գերագույն ռադայի նախագահ Ալեքսանդր Տուրչինովը խորհրդարանում շնորհավորել է արտահերթ նախագահական ընտրություններում հաղթած արևմտամետ միլիարդատեր Պյոտր Պորոշենկոյին: Նա ասել է, որ նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունիսի 7-ին:

Դիտվել է՝ 889

Մեկնաբանություններ