Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Բաքու

Մինսկի խմբի համանախագահները կայցելեն Բաքու
30.05.2014 | 20:26

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մեկնում են Բաքու՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հարցով բանակցելու: ԵԱՀԿ համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը մայիսի 16-19-ին այցելել էին տարածաշրջան: Նրանց հետ էր դեսպան Պիեռ Անդրիեն, որ հունիսից ստանձնում է ԵԱՀԿ ֆրանսիացի համանախագահի պաշտոնը:

Դիտվել է՝ 911

Մեկնաբանություններ