Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ֆիլհարմոնիկի ամառային համերգաշրջանի մեկնարկը

Ֆիլհարմոնիկի ամառային համերգաշրջանի մեկնարկը
02.06.2014 | 18:04

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացնում է հունիս ամսվա համերգացանկը: Ամսվա առաջին համերգը կկայանա հունիսի 7-ին` Օպերայի և բալետի թատրոնի դահլիճում: Երաժշտասերների դատին կհանձնեն Սեն-Սանսի «Մահվան պար»-ը և Թավջութակի թիվ 1 կոնցերտը` գերմանացի թավջութակահար Ալեքսանդր Հյուլսհոֆի մենակատարմամբ, իսկ երկրորդ բաժնում՝ Չայկովսկու թիվ 6 սիմֆոնիան:

ՀՊՖՆ-ի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի տեղեկացմամբ` իրադարձային օր կլինի հունիսի 15-ը. «Արամ Խաչատրյան» համերգասրահում նվագախմբի հետ ելույթ կունենան հայազգի մեծանուն երաժիշտներ` ջութակահար Սերգեյ Խաչատրյանը և թավջութակահար Նարեկ Հախնազարյանը՝ կատարելով Յ. Բրամսի Կրկնակի կոնցերտը: Երեկոն կամփոփվի Բրամսի թիվ 2 սիմֆոնիայի կատարմամբ:

Հունիսի 21-ին նվագախումբը կնշի դիրիժոր Զավեն Վարդանյանի 70-ամյա հոբելյանը վագներյան ծրագրով: ՈՒնկնդիրները հնարավորություն կունենան լսելու հատվածներ «Զիգֆրիդ», «Հռենոսի ոսկին», «Վալկիրիաներ» և «Աստվածների մթնշաղը» օպերաներից:
Ամսվա եզրափակիչ համերգը կկայանա հունիսի 27-ին:
Կներկայացվեն հատվածներ իտալական օպերաներից` Բելինիի «Նորմա» օպերայի նախերգանքը և Դվորժակի թիվ 9 սիմֆոնիան:

Դիտվել է՝ 1058

Մեկնաբանություններ