Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Աֆրիկյանների ակումբի շենքում լարված իրավիճակ է

Աֆրիկյանների ակումբի շենքում լարված իրավիճակ է
24.06.2014 | 16:25

Աֆրիկյանների հուշարձան-շենքի բակում աշխարհահռչակ դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանի ելույթին հաջորդել է աղմուկն ու քաշքշոցին: Ակտիվիստները հարվածում են հուշարձանը ծածկող ցանկապատին: Ոստիկանները փորձում են հեռացնել ակտիվիստներին ու շրջան կազմել ցանկապատի երկայնքով: Աղմուկն ու «Չի քանդվելու», «Ամոթ» վանկարկումները չեն դադարում: Իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Տեսանյութ

Լարված իրավիճակ Աֆրիկյանների շենքի տարածքում (տեսանյութը՝ «Ազատություն» ռադիոկայանի)
Դիտվել է՝ 919

Մեկնաբանություններ