Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Հոսանքը թանկացավ

Հոսանքը թանկացավ
01.07.2014 | 15:22

Չնայած հանրային մեծ դժգոհությունների ալիքին, այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագինը: Այսպիսով, օգոստոսի 1-ից սպառողները 1 կՎտ/ժամ էլեկտրաէներգիայի դիմաց կվճարեն 41,85 դրամ, գիշերը` 31,85 դրամ:
Մինչ այդ նիստին ներկա ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն առաջարկել է հետաձգել սակագնի բարձրացման որոշումը, սակայն հանձնաժողովը անհաղորդ է եղել դրան: Պատգամավորն առաջարկել է էլեկտրահամակարգի համար պահանջվող ֆինանսները այլ եղանակներով ապահովել, որպեսզի հասարակ քաղաքացիները դրա համար չվճարեն: Ավելին, Մանուկյանի համոզմամբ, այս թանկացումը կհանգեցնի արտագաղթի նոր ալիքի:
Երբ սակագնային վարչության պետը նշել է, որ եթե այսօրվա սակագինը պահպանվի մեկ ամիս, դա էներգահամակարգի վրա կարժենա 1,5 մլրդ դրամ, Արամ Մանուկյանը հակադարձել է. «Փողերը վերցրեք Լֆիկ Սամոյից, նա կունենա»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1727

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ