Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Ամերիկայի Միացյալ Նահանգները տոնում է Անկախության օրը

Ամերիկայի Միացյալ Նահանգները տոնում է Անկախության օրը
03.07.2014 | 04:09

Հուլիսի 2-ին ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունը նշեց Միացյալ Նահանգների անկախության 238-րդ տարեդաձը: ԱՄՆ-ի դեսպանատանը տեղի ունեցած հանդիսավոր միջոցառման ընթացքում դեսպան Ջոն Հեֆեռնը և ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատական տվեցին հայ-ամերիկյան սերտ գործընկերությանը:

Դեսպան Հեֆեռնն իր խոսքում նշեց. «ՈՒժեղ Հայաստանը բխում է Միացյալ Նահանգների շահերից: Մեր խորացող տնտեսական և մշակութային կապերը այս երկրում մեր ունեցած բազմաթիվ գործընկերությունների արգասիքն են: Հուսով եմ, որ այսօր բոլորս կխոստանանք աշխատել միասին՝ խորացնելու կապերը Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև»: Նա ողջունեց այն բազմաթիվ խմբերին, կազմակերպություններին ու անհատներին, ովքեր գործակցում են ԱՄՆ-ի դեսպանության հետ և խրախուսեց, որ նրանք գործակցեն նաև միմյանց հետ:
Երեկոյի ընթացքում հնչում էր ամերիկյան քանթրի երաժշտություն հայկական «Իմեջին բենդ» խմբի կատարմամբ և ներկայացվում էին քանթրի խմբապարեր «Նանե» պարային ստուդիայի կողմից: Գագիկ Գինոսյանը և նրա «Կարին» համույթը ներկայացնում էին հայկական ավանդական երգ ու պար:
Անկախության օրը նշանավորում է Միացյալ Նահանգների ծննդյան օրը և Անկախության հռչակագրի ընդունումը, որ տեղի է ունեցել 1776 թ. հուլիսի 4-ին:

Դիտվել է՝ 814

Մեկնաբանություններ