Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

ՈՒղղակի հաշվարկներ, մեթոդիկա, բանաձև

ՈՒղղակի հաշվարկներ, մեթոդիկա, բանաձև
04.07.2014 | 14:52

ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձել է էլեկտրաէներգիայի թանկացմանը։ Կառավարության որոշմամբ՝ 105 հազար անապահով ընտանիքի ամսական 1000-ական դրամ կտրամադրվի՝ փոխհատուցելու օգոստոսի 1-ից թանկացող էլեկտրաէներգիայի հավելյալ ծախսը։
Այդ ընտանիքները նպաստառուների ցուցակում ներառվածներն են, կառավարությունն ի վիճակի է փոխհատուցել միայն 105 հազար ընտանիքի, հնարավորությունները սահմանափակ են։ Նա պարզաբանել է, որ որոշման հիմքում ուղղակի հաշվարկներ են, մեթոդիկա, բանաձև, որը որևէ կապ չունի քաղաքական հանձնարարության հետ։ «Սա զուտ թվերի հետ է կապված, քառյակը նույնպես մասնակցել է, թափանցիկ, բաց են աշխատել։ Ոչ մի կառավարություն չի ցանկանա, որ որևէ սակագին բարձրանա, դա ուղղակիորեն բացասաբար է անդրադառնում գործող իշխանությունների վրա։ Մենք փորձելու ենք մեր մասնակցությամբ, օժանդակությամբ մեղմել այդ բեռը»,- ասել է Հովիկ Աբրահամյանը։

Դիտվել է՝ 816

Մեկնաբանություններ