Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Իգոր Կրուտոյ. «Նոր ալիքը» պետք է Յուրմալայում անցկացվի

Իգոր Կրուտոյ. «Նոր ալիքը» պետք է Յուրմալայում անցկացվի
23.07.2014 | 12:15

«Նոր ալիք» երիտասարդ կատարողների մրցույթի հիմնադիր, երգահան Իգոր Կրուտոյը կարծում է, որ մրցույթը պետք է նախկինի պես անցկացվի Յուրմալայում` չնայած որոշ ռուս արտիստների նկատմամբ կիրառված պատժամիջոցներին, հայտնել են մրցույթի մամլո ծառայությունից:
Լատվիայի ԱԳՆ-ն արգելել է Իոսիֆ Կոբզոնի, Օլեգ Գազմանովի և Վալերիայի մուտքը երկիր` Ղրիմի` ՌԴ-ին միացման և ՈՒկրաինայում տիրող իրավիճակի հարցում նրանց դիրքորոշման պատճառով: Այս արտիստները պետք է մասնակցեին «Նոր ալիք» փառատոնին Յուրմալայում: Կրասնոդարի երկրամասի ղեկավար Ալեքսանդր Տկաչևը առաջարկել էր «Նոր ալիք» մրցույթը տեղափոխել Սոչի:
Փաստաթղթային ձևակերպման սխալի պատճառով Լատվիա մուտքի արգելքը չի տարածվում Վալերիայի վրա:
«Ես կարծում եմ, որ մրցույթը պետք է անցկացվի Յուրմալայում, սակայն ամեն ինչ արդեն մեզնից չի կախված: Եթե բոլոր արտիստների մուտքը արգելեն, ելույթ կունենան միայն Լայմա Վայկուլեն և Ռայմոնդ Պաուլսը», - ասել է Կրուտոյը:

Դիտվել է՝ 1136

Մեկնաբանություններ