Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Իգոր Կրուտոյ. «Ես մի անգամ կթքեմ ու վերջ»

Իգոր Կրուտոյ. «Ես մի անգամ կթքեմ ու վերջ»
28.07.2014 | 14:44

«Նոր ալիք» («Новая волна») երգի փառատոնի ժյուրիի նախագահ Իգոր Կրուտոյը հայտարարել է, թե չի ուզում հեռանալ Լատվիայից, սակայն նրա համբերությունն անսահման չէ: Այս մասին տեղեկացնում է gazeta.ru-ն: Կոմպոզիտորի խոսքով՝ նա արդեն տասը հեռախոսազանգ է ստացել Ռուսաստանի նահանգապետերից, ովքեր առաջարկել են փառատոնը տեղափոխել իրենց հրապարակներ, սակայն ոչ մի տարբերակ դեռևս չի քննարկվել: «Ինչո՞ւ նման աղմուկ չկա ՈՒՀԱ-ի (КВН), «Comedy Club»-ի, «Юрмалина»-ի շուրջ, քանի որ «Նոր ալիքը» ամենաճանաչված իրադարձությունն է: Նշանակում է՝ նրանք ներսում, միմյանց միջև հարցեր են լուծում: Ես մի անգամ կթքեմ ու վերջ»,-ասել է Կրուտոյը:

Հիշեցնենք, որ Լատվիայի Յուրմալա քաղաքում տեղի ունեցած երիտասարդ կատարողների «Նոր ալիք» մրցույթը սկսվել է Լատվիայի պատժամիջոցներով՝ ընդդեմ փառատոնին հրավիրված Իոսիֆ Կոբզոնի, Օլեգ Գազմանովի և Վալերիայի: Ավելի վաղ Կրուտոյը հայտարարել էր, որ «Նոր ալիքը» պետք է մնա Յուրմալայում:

Դիտվել է՝ 1410

Մեկնաբանություններ