Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Պորոշենկոն հրադադարի պահպանման պատասխանատվությունն իր և Պուտինի վրա է դրել

Պորոշենկոն հրադադարի պահպանման պատասխանատվությունն իր և Պուտինի վրա է դրել
06.09.2014 | 13:29

Մինսկի կոնտակտային խմբի եռակողմ հանդիպմանը ստորագրված զինադադարի փաստաթղթում հաշվի են առնվել ՈՒկրաինայի և Ռուսաստանի նախագահների վերջին հեռախոսազրույցում ձեռք բերված համաձայնությունները՝ լրագրողներին հայտարարել է ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն՝ ՈՒելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ: «Դա կարևոր է՝ հաշվի առնելով, որ զինադադարը երկարատև է լինելու: Այժմ դա մեր համատեղ պատասխանատվությունն է Պուտինի հետ»,- ասել է Պորոշենկոն: Նա ընդգծել է, որ հրադադարը կնքվել է իր խաղաղ ծրագրի սկզբունքներով, այն է՝ հարգանքը ՈՒկրաինայի ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ:Նախագահը հիշեցրել է, որ Մինսկում կոնտակտային խմբի եռակողմ հանդիպման արդյունքում կազմված արձանագրության համաձայն` հրադադարը հայտարարվում է սեպտեմբերի 5-ի 18:00-ից:

Դիտվել է՝ 708

Մեկնաբանություններ