Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Ցանկացած մարդու համար առավել անտանելին սեփական գոյության անիմաստության զգացողությունն է

Արման ՄԵԼԻՔՅԱՆ. Ցանկացած մարդու համար առավել անտանելին սեփական գոյության անիմաստության զգացողությունն է
07.09.2014 | 11:19

Մի ժամանակ կարծում էի, որ մեր երկրում ապրող մարդկանց համար ամենաանտանելի բանն այստեղ տիրող անարդարությունն է ու զոռբաների լկտիությունը և դրանք են արտագաղթի հիմնական պատճառները: Հընթացս պարզվեց, որ անարդարությունից ու զոռբայությունից բողոքողների մի զգալի մասն ինքն էլ է պատրաստ ոտնահարել արդարությունն ու զոռբայանալ, եթե դրանում իր անձնական շահին հետամուտ լինելու նվազագույն հնարավորությունն է տեսնում: Այժմ գտնում եմ, որ արտագաղթի այսօրինակ ծավալները ոչ այնքան անարդարության, որքան Հայաստանում մնալու իմաստի կորստյան հետևանք են: Ցանկացած մարդու համար թերևս առավել անտանելին՝ սեփական գոյության անիմաստության զգացողությունն է: Կյանքի իմաստի փնտրտուքը սովորաբար վերնախավին բնորոշ գործառույթն է և երբ վերնախավ կոչվածը հրաժարվում է այդ փնտրտուկից, ապա դադարում է նաև վերնախավ լինել ու վեր է ածվում անասնակենցաղ մի կառավարչախմբի, որի կյանքի ուղենիշները զուտ նյութական բնույթ ունեն: Ընդ որում՝ զավեշտն այն է, որ խնդիրը ոչ թե այդ իմաստը գտնելն է, այլ դրա փնտրտուքն ինքը, որովհետև հենց դա է շարժում,փոփոխություն և առաջընթաց ապահովողը, մինչդեռ և գտնելը, և փնտրտուքից հրաժարվելը՝ կանգ և հեգևոր մահ է նշանակում: Երբ վերնախավը միայն ի պաշտոնե է վերնախավ, ինքնահռչակ է կամ նշանակովի՝ ամեն բան ստվում է ու իմաստազրկվում ոչ միայն իր, այլև ողջ երկրի կյանքում:

Դիտվել է՝ 3921

Մեկնաբանություններ