Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Թատերախաղի միջազգային մրցույթ

Թատերախաղի միջազգային մրցույթ
10.09.2014 | 12:18

Մեկնարկում է «Խոսելով սահմանների մասին» խորագիրը կրող թատերախաղի միջազգային մրցույթը:

Մրցույթը կազմակերպում է Նյուրնբերգի պետական թատրոնը՝ համագործակցելով ՀՀ մշակույթի նախարարության, ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության, «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնի և ծրագրի նախաձեռնող, դոկտոր Քրիստիան Պապկեի հետ, ով մրցույթի գեղարվեստական մասի ներկայացուցիչն է: Նախագիծը մտքերի փոխանակման, երկխոսության և գաղափարների խաչման հրավեր է, որը ուղղված է լինելու բոլոր հայ գրողներին. մրցույթին կմասնակցեն գրական և լեզվաբանական բարձր մակարդակ ունեցող թատերախաղեր, որոնք կներկայացնեն 2014-ի Հայաստանի ստեղծագործական և դերասանական կյանքի ընդհանուր պատկերը: Ներկայացվող թատերախաղը պետք է համահունչ լինի մրցույթի թեմային` գրված լինի առավելագույնը 5 դերասանի համար, ունենա առնվազն 70 րոպե տևողություն և չավարտվի մեկ գործողությամբ:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու և այլ մանրամասների համար կարող եք այցելել talkingaboutborders.eu կայքէջ:

Դիտվել է՝ 841

Մեկնաբանություններ