ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Տնից վռնդեցին

Տնից վռնդեցին
12.09.2014 | 12:11

Հանգուցալուծմանն է մոտենում Իսպանիայում ընթացող բասկետբոլի աշխարհի առաջնությունը, որի մեկ քառորդ եզրափակիչ փուլում արդեն իսկ արձանագրվել է սենսացիա՝ ֆրանսիացիների թեթև ձեռքով Իսպանիայի ընտրանին վերածվեց հանդիսատեսի (65:52) այն դեպքում, երբ մարզաշխարհը վերջինիս միանգամայն օրինաչափորեն տեսնում էր եզրափակչում՝ ոչ միայն նկատի ունենալով անցյալի ձեռքբերումները, այլև առաջնությունում նրանց մասնակցությունը: Իսպանացիների ճակատագրին արժանացան նաև բրազիլացիները, որոնց նկատմամբ նույնքան «անհանդուրժող» եղան սերբերը՝ 84:56: Կիսաեզրափակչում իրար հետ կմրցեն վերը հիշատակված երկու հավաքականները: Ինչ վերաբերում է մյուս զույգին, պիտի սպասենք, թե աշխարհի գործող չեմպիոնները՝ ամերիկացիները, լիտվացիների հետ խաղում հո չե՞ն կրկնելու իսպանացիների «քաջագործությունը»:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 869

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ