ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Թանկ արժեցավ

Թանկ արժեցավ
23.09.2014 | 11:08

«Ռոմայի» կիսապաշտպան Անդրե Ֆլորենցին դեղին քարտի արժանացավ այն բանի համար, որ «Կալյարիի» դարպասը գրավելուց հետո ուրախությունը կիսել է տրիբունայում նստած հարազատ տատիկի հետ: Հանդիպման տասներորդ րոպեին դարպասը գրավելուց ու խաղի հաշիվը բացելուց հետո նա վազել է տրիբունա, ողջագուրվել նրա հետ: Խաղադաշտ վերադառնալուն պես մրցավարը քսաներեքամյա ֆուտբոլիստին ցույց է տվել դեղին քարտ:
«Իմ տատիկն ութսուներկու տարեկան է ու մինչ այս հանդիպումը չէր եղել մարզադաշտում: Այն բանից հետո, երբ ես խաղացի Իտալիայի հավաքականում, նա ասաց, որ կգա իմ խաղը տեսնելու, ու որ ես այդ խաղում գոլի հեղինակ կդառնամ»,- իր արարքն այսպես է մեկնաբանել Ֆլորենցին:
Հասկանալի է, որ մրցավարը գործել է ֆուտբոլային կանոնների սահմանում, բայց հարազատ տատիկին գրկելու համար դեղին քարտ ցույց տալը շնո՞րհք է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 937

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ