Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ՀՀԿ-ն տապալեց արտահերթ նիստը

ՀՀԿ-ն տապալեց արտահերթ նիստը
01.10.2014 | 12:19

ՀՀԿ-ն տապալեց «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու հարցով ԱԺ ոչիշխանական ուժերի հրավիրած արտահերթ նիստը:
ՀՀԿ պատգամավորները չգրանցվեցին, նիստին ներկայացավ միայն ոչիշխանական ուժերի և «Օրինաց երկիր» խմբակցության 37 պատգամավոր: Նիստը բոյկոտեցին ոչ միայն ՀՀԿ պատգամավորները, այլև նիստը նախաձեռնած խմբակցությունների որոշ պատգամավորներ: Արտահերթ նիստի գումարման համար հավաքվել էր 60-ստորագրություն, իսկ նիստին ներկայացան 37-ը:

Դիտվել է՝ 2559

Մեկնաբանություններ