ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

Մեկնարկում է «Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնը

Մեկնարկում է «Ես եմ» միջազգային երիտասարդական կինոփառատոնը
01.10.2014 | 12:32

Հոկտեմբերի 1-5-ին Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը կանցկացվի «Ես եմ» միջազգային 8-րդ երիտասարդական կինոփառատոնը: Հանդիսավոր բացումը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին, ժամը 19:00-ին: Ներկայացված 118 ֆիլմերից ընտրվել և մրցութային ծրագրերում կցուցադրվի շուրջ 60 ֆիլմ: Փառատոնային ֆիլմերի ցուցադրությունները տեղի կունենան Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը: Կինոդիտումների մուտքն ազատ է:

Փառատոնն անցկացվում է «Գլխավոր մրցանակ», «Լավագույն ռեժիսորական աշխատանք», «Լավագույն օպերատորական աշխատանք», «Լավագույն խաղարկային ֆիլմ», «Լավագույն վավերագրական ֆիլմ», «Լավագույն անիմացիոն ֆիլմ», «Լավագույն ուսանողական ֆիլմ» անվանակարգերում:
«Ես եմ» միջազգային 8-րդ երիտասարդական կինոփառատոնն անցկացվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո, ՀՀ Ազգային ժողովի նախագահի, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Հայաստանի կինեմատոգրաֆիստների միավորում» ՀԿ-ի նախաձեռնությամբ:

Դիտվել է՝ 1080

Մեկնաբանություններ