Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Եռյակի լիդերների օրակարգում իշխանափոխության հարցն է

Եռյակի լիդերների օրակարգում իշխանափոխության հարցն է
10.10.2014 | 12:46

Ոչիշխանական եռյակի նիստից հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը ասել է, որ լիդերների օրակարգում իշխանափոխության հարցն է՝ հավելելով, որ կտրվի նաև կառավարությանը ամիսներ առաջ ներկայացրած 12 պահանջների կատարման գնահատականը, սակայն 12 կետերի հարցն արդեն երկրորդ պլանում է՝ սկսվում է «իշխանափոխության գործընթաց»։
Եռյակն ակնկալում է, որ սա կլինի վերջին տարիների ամենաբազմամարդ հանրահավաքը, որին կհետևի երթ Երևանի կենտրոնական փողոցներով։ Եռյակը երթով նախագահական գնալու ծրագիր չունի։
Հանրահավաքի ընթացքում գործելու է թեժ գիծ, եթե իշխանությունները փորձեն ճանապարհներ փակել, լրագրողներից, պատգամավորներից կազմված արագ արձագանքման խմբերը տեսախցիկներով մեկնելու են այն վայրերը, որտեղից ահազանգ է ստացվել ու փորձելու են խնդիրը տեղում լուծել։

Դիտվել է՝ 1632

Մեկնաբանություններ