Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

Ջեյմս ՈՒորլիքը նույնպես Փարիզում է

Ջեյմս ՈՒորլիքը նույնպես Փարիզում է
27.10.2014 | 16:48

«Ես ժամանել եմ Փարիզ, որտեղ նախագահ Օլանդը բանակցություններ կանցկացնի նախագահներ Սարգսյանի և Ալիևի հետ: Ես հույս ունեմ, որ բանակցությունները մեզ ավելի կմոտեցնեն ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒորլիքը:

Դիտվել է՝ 640

Մեկնաբանություններ