Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

ԲՀԿ-ն հավաստիացնում է՝ եռյակը երկյակ չի դառնում

ԲՀԿ-ն հավաստիացնում է՝ եռյակը երկյակ չի դառնում
26.11.2014 | 12:31

Եռյակը երկյակ չի դառնում՝ հավաստիացնում է ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը, եռյակը համագործակցում է կոնկրետ խնդիրների շուրջ, բայց դա չի խանգարում կուսակցություններին ծավալել ինքնուրույն քաղաքական գործունեություն։ «Եթե այդ հայտարարությունները չեն հակասում եռյակի գործունեությանը, օգտակար են, չեզոք են, լրացնում են, փոխլրացնում են, որևէ խնդիր չկա։ Հիմա Րաֆֆու հայտարարությունը չի հակասում եռյակի գործունեությանը»,- ասել է ԲՀԿ պատգամավորը։ Նա կարծում է, որ «Ժառանգությունը» եռյակի անդամ է և կարող է եռյակի օրակարգ մտցնել հարցեր՝ ամբողջականացնելով օրակարգը։

Դիտվել է՝ 1409

Մեկնաբանություններ