ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը համապատասխան օրինագիծ է ընդունել՝ կոչ անելով Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քաղաքական բանտարկյալներին։ Ադրբեջանի խորհրդարանը, ինչպես և սպասվում էր, օրինագծի ընդունումը որակել է որպես «հայկական լոբբիի շահերից ելնելով՝ Ադրբեջանի վրա քաղաքական ճնշում գործադրելու փորձ»:               
 

«Գրաբարյան օրեր -2014»

«Գրաբարյան օրեր -2014»
10.12.2014 | 11:47

Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանում տեղի է ունեցել «Գրաբարյան օրեր-2014» ծրագրի ամփոփող միջոցառումը։ Արարատյան Հայրապետական թեմի նախաձեռնած ծրագիրն իրականացվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ «Գրաբարյան օրեր» ծրագրի ընթացքում գրավոր և բանավոր փուլերով անցկացված օլիմպիադային մասնակցել են Երևանի քաղաքապետարանի ենթակայության միջնակարգ դպրոցների և ՀՀ ԿԳՆ ենթակայության հիմնական դպրոցների աշակերտները։ Միջոցառման շրջանակում ուսուցիչներին և աշակերտներին շնորհվել են խրախուսական և մրցանակային հավաստագրեր, պարգևներ: Արարատյան հայրապետական թեմը շնորհակալագրերով է պարգևատրել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը, Երևանի քաղաքապետարանին և «Փյունիկ» հիմնադրամին։

«Գրաբարյան օրեր» ծրագրի ընթացքում կազմակերպվել են միջոցառումներ, գրաբար տեքստերի ընթերցումներ, նկարահանվել են ուսուցողական, քարոզչական հոլովակներ:

Դիտվել է՝ 936

Մեկնաբանություններ