Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի քվեարկությունը Իսրայելի Քնեսեթում կասեցվել է՝ տարածաշրջանում տիրող զգայուն դիվանագիտական իրավիճակի ֆոնին։ Քվեարկության հետաձգումը կարող է կապված լինել Իսրայելի և Թուրքիայի միջև լարվածությունը նվազեցնելու միջազգային ջանքերի հետ։ Սպասվում է, որ շաբաթվա վերջին Քնեսեթը կգնա ամառային արձակուրդ և չի վերսկսի աշխատանքը մինչև հոկտեմբերի 27-ին նշանակված խորհրդարանական ընտրություններ։               
 

ԵԽԽՎ-ն հետաձգել է ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի ընտրությունը

ԵԽԽՎ-ն հետաձգել է ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի ընտրությունը
13.01.2015 | 11:58

ԵԽԽՎ-ն հետաձգել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի ընտրությունը: Նախապես հաստատված օրակարգով՝ այդ ընտրությունները պետք է տեղի ունենային հունվարի 26-ին մեկնարկող ԵԽԽՎ նստաշրջանի ժամանակ: Բայց ԵԽԽՎ բյուրոն ավելի ուշ փոփոխություններ է կատարել աշխատանքային գրաֆիկում և մեր երկրի դատավորի ընտրությունները տեղափոխել ապրիլ՝ գարնանային նստաշրջան: Աշնանը տեղի ունեցավ ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի տեղական ընտրությունը, որի ժամանակ հիմնականում բարձրաստիճան պետական պաշտոնյաներից բաղկացած հանձնաժողովը հարցազրույցի փուլն անցած համարեց երեք թեկնածուների՝ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանին, որ Կենտրոնական Ասիայում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարի տարածաշրջանային ներկայացուցիչն է և ՈՒկրաինայում Մարդու իրավունքների մշտադիտարկման ՄԱԿ-ի առաքելության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը: Մյուս երկու թեկնածուներն են «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության և «Ֆորում իրավունքի կենտրոն» ՀԿ մասնակից Արա Ղազարյանը և ՀՀ գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյանը: ԵԽԽՎ լիագումար նիստում երեք թեկնածուներից մեկը պետք է ընտրվեր ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավոր առաջիկա 9 տարիների համար: Երեք թեկնածուները հունվարի 16-ին հրավիրվել են Ստրասբուրգ՝ հարցազրույցի: Թեկնածուները պետք է ներկայացնեն իրենց պատկերացումը ՄԻԵԴ-ի աշխատանքի վերաբերյալ և պատասխանեն ԵԽԽՎ ենթահանձնաժողովի անդամների հարցերին: Դեռ հայտնի չէ՝ ստրասբուրգյան հարցազրույցը տեղի կունենա՞, թե՞ նույնպես հետաձգվել է:

Դիտվել է՝ 806

Մեկնաբանություններ