Իրանը կարող է պաշտպանական գործողություններից անցնել հարձակողական գործողության, եթե ԱՄՆ-ը առաջիկա օրերին շարունակի հարվածներ հասցնել երկրի տարածքին՝ հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդի ռազմական խորհրդական Մոհսեն Ռեզային։ «Եթե ԱՄՆ-ի հարձակումները շարունակվեն առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում, Իրանի զինված ուժերը զսպման փուլից կանցնեն հարձակման և լիակատար ոչնչացման փուլի»,- շեշտել է Ռեզային:               
 

Ստուգվում են Ավետիսյանների ընտանիքի սպանդի գործով վարկածները

Ստուգվում են Ավետիսյանների ընտանիքի սպանդի գործով վարկածները
07.02.2015 | 15:39

Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր՝ առաջադրված վարկածներն ստուգելու ուղղությամբ՝ տեղեկացրել է ՀՀ քննչական կոմիտեն: «Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ Ավետիսյանների ընտանիքի անդամների և մեղադրյալ Վալերի Պերմյակովի՝ ՌԴ-ում միմյանց հետ առնչություն ունենալու հավանական վարկածը ստուգելու ուղղությամբ կատարված քննությամբ պարզվել է, որ Ավետիսյանների ընտանիքի անդամներից Հասմիկ և Աիդա Ավետիսյանները, Արաքսյա Պողոսյանը 2005 թվականից մինչ դեպքի օրը Հայաստանի սահմաններից դուրս չեն մեկնել։ Սերյոժա և Արմեն Ավետիսյանները պարբերաբար մեկնել են ՌԴ, մասնավորապես՝ Մոսկվա, Կրասնոդար, Անապա, Սոչի և Ռոստով քաղաքներ: Հիշյալ վարկածի ստուգման ուղղությամբ քննչական և օպերատիվ աշխատանքները շարունակվում են»,- ասված է հաղորդագրությունում:
«Բացի այդ, Վալերի Պերմյակովի հնարավոր երթուղին ճշտելու նպատակով դեռևս 2015-ի հունվարի 12-ին հետախույզ շների օգտագործմամբ կատարված գործողություններն առավել մանրամասնելու նպատակով ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանման շնավարժների մասնակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության քննիչների կողմից կատարվել է զննություն, կազմվել է հավանական երթուղու սխեմա,- տեղեկացնում է քննչական կոմիտեն: - Այդ գործողության արդյունքները համեմատվում են Վալերի Պերմյակովի մոտ հայտնաբերված հեռախոսահամարների վերծանումների և տարածքն սպասարկող հեռախոսակայանների տվյալների հետ՝ Վալերի Պերմյակովի հնարավոր երթուղին ճշտելու և համընկնումներ հայտնաբերելու նպատակով»: Անդրադառնալով քրեական գործով մեղադրյալ Վալերի Պերմյակովի սակավամտության լուրերին, քննչական կոմիտեն հայտարարում է, որ վարույթն իրականացնող մարմինը նման տվյալներ չունի, այդօրինակ տեղեկություններ քրեական գործում չկան, քրեական գործի շրջանակներում հարցումներ են ուղարկվել Ռուսաստան՝ նրա առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթեր տրամադրելու համար: «Միաժամանակ տեղեկացնում ենք, որ նշված փաստաթղթերն ստանալուց անմիջապես հետո մեղադրյալի նկատմամբ կնշանակվի դատահոգեբուժական և դատահոգեբանական համալիր փորձաքննություն», -ասված է հաղորդագրությունում։

Դիտվել է՝ 1948

Մեկնաբանություններ

">Հետադարձ կապ
lass="footer-links"> ԲաժանորդագրվելԳործընկերներՀետադարձ կապ