Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

Համանախագահները խորհրդակցում են Հելսինկիում

Համանախագահները խորհրդակցում են Հելսինկիում
11.02.2015 | 22:00

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը Թվիթերի իր էջում գրել է, որ համանախագահները խորհրդակցություններ կանցկացնեն Հելսինկիում:
«Ֆինլանդիան Մինսկի խմբի անդամ է, և մենք այսօր ժամանել ենք Հելսինկի խորհրդակցությունների համար: Ակնկալում եմ, որ տեղեկություններ կփոխանակենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ», - գրել է Ջեյմս ՈՒոռլիքը:

Դիտվել է՝ 728

Մեկնաբանություններ