Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Խաղաքարտերը բացելու պահն է

Խաղաքարտերը  բացելու պահն է
17.02.2015 | 00:38

Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը որոշեց հենց հիմա խոսել Գագիկ Ծառուկյանի մասին: Այս հարցն է ամենից հաճախ հնչում հասարակական-քաղաքական շրջանակներում: Իշխանության ներկայացուցիչները բոլոր հնարավոր ձևերով խուսափում են հստակ պատասխան տալուց: Իրականում, ինչպես մեր աղբյուրը տեղեկացրեց, խախտվել է լուրջ պայմանավորվածություն: Գագիկ Ծառուկյանն իր համար նախատեսված «շրջանակից» դուրս է եկել ու սկսել է այլ «խաղեր» տալ: Սա, բնականաբար, չի եղել իշխանության սցենարում, ահա և «կասեցում» օպերացիան է մշակվել: Սակայն սա` միայն առաջին հայացքից, իրականում իշխանությունները Գագիկ Ծառուկյանին դրդում են «լույս աշխարհ» բերել իր իրական «տերերին»: «Մեջլիս թող դուրս գան իրական խաղացողները, որոնց հետ իշխանությունը կիմանա ինչպես խոսել,-փոխանցեց մեր աղբյուրը, հավելելով, որ իրենց քաջ հայտնի է, թե ով է այդ ուժի թիկունքում, բայց ստվերային ուժերի դեմ չեն կարող պայքարել:- Խաղաքարտերը բացելու պահն է, որպեսզի հստակություն լինի` ով է ում դեմ»:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1899

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ